27/03/2015 09:38
Գյումրիում հուսով են՝ ռուսները կբարեկարգեն տրամադրված տարածքը. Քաղաքագետ
Կառավարությունը երեկ հավանություն է տվել որոշմանը, ըստ որի՝ հայկական կողմը ռուսական կողմին է տրամադրում Գյումրիի Լալայան փողոցում գտնվող «Կազաչի պոստի» ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից՝ Գյումրիի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հողամասը՝ դրանում առկա շենք-շինություններով հանդերձ՝ հոգևոր մշակույթի կենտրոն կառուցելու համար:
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում տեղեկացրել է, որ ռուսական ռազմաբազային տրամադրվող տարածքում գտնվում է խարխուլ ռուսական ուղղափառ եկեղեցի: Նրա խոսքով՝ քաղաքի ծայրամասում գտնող տարածքը գտնվում է ոչ բարվոք վիճակում, եկեղեցի տանող ճանապարհը լիովին քանդված է, չկան ճանապարհներ:
Քաղաքագետի խոսքով, եթե ռուսական կողմը վերականգնի այդ եկեղեցին, ապա գյումրեցիները հույս ունեն, որ կվերականգնվի նաև Լալայան փողոցի այդ հատվածը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: