Գիշերօթիկներ. Ժամկետանց ու արգելված սնունդ, հիգիենայի բացակայություն, ամիսը մեկ անգամ փոխվող սպիտակեղեն

27/03/2015 18:15

Գիշերօթիկներ. Ժամկետանց ու արգելված սնունդ, հիգիենայի բացակայություն, ամիսը մեկ անգամ փոխվող սպիտակեղեն


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը: Նշվում է, որ  Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ և արտահերթ զեկույցում ներկայացվում են այս այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվում է սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750 երեխա: Արձանագրված խնդիրները, որ հայտնաբերել է ԲԿԱՄ-ն հետևյալն են` ոչ ամբողջովին բարեկարգ պայմաններ; հիմնականում հիգիենիկ պարագաների (զուգարանի թուղթ, օճառ); բացակայություն սանհանգույցներում; զբաղվածության ոչ լիարժեք ապահովում՝ անհրաժեշտ պայմանների; բացակայության պատճառով:

Ըստ հաստատությունների պատկերը հետևյալն է.

Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության որոշ ննջասենյակներ լուսավորվում էին մեկական լամպով, թեև ննջասենյակի տարածքը կազմում է մոտ 40 քմ: Հնարավոր չէր օդափոխել սենյակները, քանի որ ննջասենյակների բոլոր պատուհանների ամրակները հանված էին: Որոշ ննջարաններ վերանորոգման կարիք ունեն, առաստաղները խոնավ էին, երեխաներից մեկի մահճակալը կոտրված էր: Երեխաների հավաստիացմամբ՝ անկողնային սպիտակեղենը փոխվում է լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ: Երեխաները լոգանք են ընդունում ֆիզկուլտուրայի դահլիճում նախատեսված լոգարանում: Աղջիկների լոգարանում երկու ցնցուղից սարքին էր միայն մեկը: Երեխաների հավատիացմամբ՝ հիգիենիկ պարագաները (ատամի մածուկ, խոզանակ, օճառ) տրամադրվում են տարին ընդամենը 2 անգամ, իսկ շամպունն իրենց անձնականն է: Հաստատության զուգարաններում բացակայում էր զուգարանի թուղթը :

Հարյուր և ավելի երեխա ունեցող այս հաստատությունում կա ընդամենը մեկ խաղասրահ, որտեղ և կազմակերպվում են միայն պարի դասեր, երեխաները սպասում են իրենց հերթին: Այդ ընթացքում միակ զբաղմունքը միջանցքի պատին ամրացված հեռուստացույցը դիտելն է: Երեխաներն իրենք շեշտում են զբաղվածության բացակայությունը այն դեպքում, երբ պարի դասը չի կայանում (փոքրերի համար կազմակերպված էր նկարչական խմբակ):

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ևս արձանագրվել է երեխաներին համապատասխան զբաղվածությամբ չապահովելու խնդիր, որի պատճառով չի պահպանվում նախատեսված ռեժիմը: Մեծահասակ երեխաների համար նախատեսված է քնի ժամ՝ ժամը 22.00, սակայն նրանց ստիպում են քնել 20.30-21.00 ընկած ժամանակահատվածում, իսկ փոքրերին՝ ավելի շուտ: Սրա արդյունքում խնդիրներ են առաջանում երեխաների վարքագծում, ինչը նաև հիմք է որոշ դայակների կողմից վատ վերաբերմունքի դրսևորման:

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության ննջարաններում արհեստական լուսավորությունը թույլ էր. ննջարաններից յուրաքանչյուրը՝ 30-35 քմ տարածքով, լուսավորվում էր ընդամենը 1-2 լամպով: Այցի պահին (01.12.2014թ.) ջեռուցումը միացված չէր, նույնիսկ բուժմասի մեկուսարանում ջեռուցումը միացվում էր գիշերային ժամերին: Տվյալ խնդիրն առավել քան մտահոգիչ 8 է, քանի որ մեկուսարանում կար 2 երեխա, իսկ դասապատրաստմանը երեխաները նստած էին վերարկուներով:
Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում կատարվում էին բարեկարգման աշխատանքներ, փոխարինվել էին պատուհանները, վերանորոգվում էր սանհանգույցը, ավարտվել էին դահլիճի վերանորոգման աշխատանքները: Սակայն անբարեկարգ էր բուժմասի մեկուսարանը, քանի որ խոնավության հետևանքով պատերի ծեփերը թափվել էին:

Զեկույցում նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ի պատասխան այս արձանագրումների տեղեկացրել է, որ ննախարարության համակարգ փոխադրվելուց հետո գիշերօթիկ հաստատություններում կատարվել են վերանորոգման որոշակի աշխատանքներ. տեղադրվել են ջեռուցման համակարգեր, հիմնականում փոխվել են շենքերի տանիքները, դռները, պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Հաստատությունների ննջարանների արհեստական լուսավորության անբավարարության կապակցությամբ հայտնվել է, որ տնօրեններն արդեն իսկ լուծել են այդ խնդիրները: Տեղեկացվել է նաև, որ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է ավելացնել ննջարաններում արհեստական լուսավորությունը, ինչպես նաև շարունակական ուշադրություն և հսկողություն սահմանել այդ ուղղությամբ: Տնօրեններին հանձնարարվել է նաև պահպանել օրվա ռեժիմը և կազմակերպել երեխաների զբաղվածությունը երեկոյան ժամերին՝ մինչև քնի ժամը:

Իրավիճակը մեղմ ասած անմխիթար է նաև այս հաստատություններում երեխաներին տրամադրվող սնունդի առումով: Այդպես, գիշերօթիկներում սովորական են ժամկետանց սննդի առկայությունը, սննդի և սննդամթերքի պահման ռեժիմների խախտումները, տրամադրվող սննդի որակի և քանակի խնդիրները, որոշ դեպքերում սննդի միատեսակությունը, օրենսդրությամբ արգելված սննդամթերքի առկայությունը,  երեխաների՝ սննդի ընդունման համար անհրաժեշտ սանիտարական պայմանները չապահովելը,  սննդի նմուշները չպահպանելը կամ հաստատված կարգի խախտումներով դրանք պահպանելը:

Այդպես, օրինակ, Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում հայտնաբերվել են ժամկետանց սննդատեսակներ, որոնք դուրս գրված և առանձնացված չէին մյուս պիտանի սննդատեսակներից: Մասնավորապես,  հայտնաբերվել են ժամկետանց պահածոներ՝ (օգտագործման ժամկետը՝ մինչև 06.2014թ., այցը կատարվել է 01.10.2014թ.), սառեցված հավ, որի պահպանման ժամկետը մինչև 09.2014թ. էր: Պահարանում սենյակային ջերմաստիճանում պահվում էր խտացրած կաթ, որի ժամկետը պահման նման պայմաններում 8 ամիս է, մինչդեռ այն արտադրված էր 2013թ.-ին:

Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում սնունդը պատրաստվել էր 32 երեխայի համար, սակայն այցի պահին հաստատությունում ներկա էր 41 երեխա: Ճաշին նախատեսված էր նաև խնձոր՝ յուրաքանչյուր երեխային 150 գրամ հաշվարկով, սակայն փաստացի կշռով յուրաքանչյուր երեխային բաժին էր հասնում 100 գրամ: Այս հաստատությունում երեխաները բողոքում էին կրկնվող ճաշատեսակներից (կարտոֆիլի խյուս և կաղամբով աղցան), որոնք կարող են տրամադրվել նույնիսկ օրը երկու անգամ:

Նման խնդիր արձանագրվել է նաև Կապանի երեխաների խնամքի և պաշտպանութան գիշերօթիկ հաստատությունում: Այստեղ ճաշի և ընթրիքի համար հաճախ նախատեսվում էր նույն աղցանը, որի բաղադրիչների չափաբաժինները դուրս էին գրվում՝ ըստ սահմանված ճաշացանկի, սակայն տրամադրվում էր միայն ճաշի համար նախատեսված աղցանը: Դա հաստատվել է նաև սննդի նմուշների ուսումնասիրմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավաստիացմամբ՝ հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է հետևողական լինել և խստիվ պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով սահմանված, «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները»:
                                                                                                                                                                                      (շարունակելի)


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել 19/04/2024 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է 19/04/2024 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Տվյալ բաժնի վերջին նյութերը