27/03/2015 10:39
Գլենդելում վրաերթի հետևանքով մահացած 4-ամյա Վիոլետայի ընտանիքին նվիրաբերվել է 46 հազար ԱՄՆ դոլար
ԱՄՆ Գլենդել քաղաքում մարտի 6-ին վրաերթի հետևանքով զոհված 4-ամյա Վիոլետա Խաչատրյանի ընտանիքին նվիրաբերվել է ավելի քան 46 հազար ԱՄՆ դոլար:
Մարտի 9-ին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը Crowdrise կայքում հայտարարություն է տարածել՝ խնդրելով մարդկանց օգնել Վ. Խաչատրյանների ընտանիքին, քանի որ նրանք գտնվում են սոցիալական վատ վիճակում:
Հիշեցնենք, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը մահացել էր մարտի 6-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով, որի հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երեխան օդում շուրջ 12 մետր թռել է, ընկել այլ մեքենայի վրա և կոտրել հետևի ապակին: Ավտովթարի գործով կասկածյալ Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել, ապա ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվել: