27/03/2015 11:16
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Նախօրեին ժամը 17.18-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Վ. Բ.-ի (ծնվ. 1926թ.) դին: