27/03/2015 10:58
Մարտի 29-ից սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում` ինտենսիվ: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Քամին` արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով:
Երևանում՝ մարտի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: