27/03/2015 16:05
Ընտրական փուլի հերթական խաղերը. Եվրո-2016
Մարտի 27-ին կկայանան Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի C, E և G խմբերի հերթական տուրի հանդիպումները:
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
C խումբ
Իսպանիա - Ուկրաինա
Սլովակիա - Լյուքսեմբուրգ
Մակեդոնիա - Բելառուս
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան C խմբում 4-րդ տուրից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ունենալով 9 միավոր: Վիսենտե Դել Բոսկեի թիմն այսօր կմրցի ուկրաինացիների հետ: Հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվող սլովակները սեփական հարկի տակ կընդունեն Լյուքսեմբուրգին, իսկ չորրորդ տեղում գտնվող մակեդոնացիները կհյուրընկալեն բելառուսներին:
E խումբ
Անգլիա - Լիտվա
Սլովենիա - Սան Մարինո
Շվեյցարիա - Էստոնիա
Անգլիայի հավաքականն ընտրական փուլում հաղթել է բոլոր խաղերում՝ երկրորդից 4-րդ տեղերում ընթացող մրցակիցներից առաջ լինելով 6 միավոր: Հերթական տուրում Ռոյ Հոջսոնի թիմը «Ուեմբլիում» կմրցի Լիտվայի հետ, Սլովենիան տանը կխաղա Սան Մարինոյի, իսկ շվեյցարացիները կհյուրընկալեն էստոնացիներին:
G խումբ
Չեռնոգորիա - Ռուսաստան
Մոլդովա - Շվեդիա
Լիխտենշտեյն - Ավստրիա
G խմբում 10 միավորով միանձնյա առաջատար Ավստրիան կհյուրընկալվի Լիխտենշտեյնին: Խմբի կենտրոնական խաղում Չեռնոգորիայի ընտրանին կընդունի Ռուսաստանին: Թիմերն ունեն 5-ական միավոր և այս խաղը չափազանց կարեւոր նշանակություն ունի նրանց համար: Շվեդները Զլատան Իբրահիմովիչի հետ կմեկնեն Մոլդովա, որտեղ հանդիպում կանցկացնեն խմբի հետնապահների հետ: