27/03/2015 11:07
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեդալների հաշվարկով Եվրոպայում 3-րդ է
Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում ավարտվել է ազատ ոճի ըմբշամատի մրցաշարն, որին 27 երկրի 135 ըմբիշ է մասնակցել:
Առաջնությունը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում( գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյան) հանդես են եկել Հայաստանի 7 պատվիրակներ: 61կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին է արժանացել Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:
Հավաքականի անդամներ՝ Նարեկ Սիրունյանն (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ) շատ մոտ են եղել բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջել են մրցակիցներին ու ստիպված են եղել բավարարվել 5-րդ տեղով: