27/03/2015 10:29
Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` ցույց տալով իր աջակցությունը հայ ժողովրդին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի Հայ համայնքի խորհուրդը նամակ է հղել Իտալիայի հիմնական նահանգապետարաններին և քաղաքապետարաններին՝ խնդրելով համապատասխան բանաձևեր ընդունել:
Այս առումով, Տոսկանա նահանգը մարտի 25-ին կայացած խորհրդարանական նիստում բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին: Բանաձևում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: