27/03/2015 20:10
Ժամանակին Մարսի վրա կյանք է գոյություն ունեցել
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Մարսի մակերևույթի վրա ուսումնասիրություններ կատարելիս ազոտի հետքեր է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Alarabiya.net-ը:
Սա բավական նշանակալի հայտնագործություն է, քանի որ այդ հետազոտությունը ապացուցում է, որ ժամանակին Մարսի վրա իրոք կյանք է գոյություն ունեցել:
«Curiosity»-ի գործարկմամբ զբաղվող թիմը հայտնել է, որ Գեյլ կոչվող հրաբխային խառնարանում նախկինում հայտնաբերվել են նաև կենսական նյութերի ու հեղուկ ջրի գոյության ապացույցներ: