27/03/2015 19:33
Հայաստանը դեպքերին մշտապես նայում է միակողմանի. Չավուշօղլու
Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և հայ-թուրքական հարաբերություններին:
«Հուսով եմ, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը փոփոխություն չի կրել այս հարցում, իսկ եթե այն փոխվի, ապա դա կվնասի միայն երկկողմ հարաբերություններին»,- հայտարարել է նա և խորհուրդ տվել, որ Հայաստանը վերանայի իր հարաբերությունները հարևան երկրների հետ:
«Հայաստանը դեպքերին մշտապես նայում է միակողմանի, մինչդեռ՝ մենք բոլորս պետք է ձգտենք խաղաղության, բարեկամության ուղերձ հղելուն: Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է հեռանալ ադրբեջանական տարածքներից: Հայաստանը շարունակում է օկուպացումը, բայց պետք է մտածի իր մերձակա հարևանների հետ հարաբերությունների մասին»,- ասել է նա: