27/03/2015 13:00
Սահմանամերձ համայնքներում եղած ապաստարանները կհամալրվեն
Սահմանամերձ համայնքներում եղած ապաստարանները կհամալրվեն: Այս մասին այսօր «ՀՀ-ում Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը:
Քննարկմանը մասնակից սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գյուղի որոշ թաղամասերում տների նկուղները հարմարեցված են ապաստարանների:
«Հիմա կատարվում են ուսումնասիրություններ պատերազմի դեպքում եղած կառույցները ճիշտ կերպով օգտագործվելու համար»,- ասաց Սամվել Սաղոյանը: