27/03/2015 11:26
Ավտովթար՝ Ազատության պողոտայում. Մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Այս գիշեր ժամը 01.52-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1988թ.) և «Տոյոտա Ալտեզա» մակնիշի (վարորդ` Հ. Վ., ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:
«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սբ.Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և փակել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը: