28/03/2015 18:00
«Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին Գյումրիում դանակահարել են
«Հիմնադիր խորհրդարանը» այսօր Գյումրիում էր: Քաղաքի թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ, երբ հայտարարվեց, որ պետք է ելույթ ունենա «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, միջադեպ տեղի ունեցավ։
Մի քանի երիտասարդ ձվեր նետեցին հավաքի մասնակիցների ուղղությամբ, այնուհետև վազելով փախան:
Բացի այդ՝ մեկ այլ միջադեպ էլ գրանցվեց հանրահավաքի ժամանակ: Ժիրայր Սեֆիլյանի ելույթից հետո հայտարարվեց՝ դանակահարել են «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին:
Հրաչիկ Միրզոյանին վիրակապել են ու տեղափոխել հիվանդանոց: