28/03/2015 14:17
Շրի-Լանկայի նախագահի եղբայրը կացնահարվելուց 2 օր անց մահացել է
Շրի-Լանկայի նախագահ Մայթրապալ Սիրիսենի կրտսեր եղբայրը մահացել է հիվանդանոցում, այն բանից հետո, երբ նրա վրա հարձակում են գործել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հավելելով, որ վերջինիս վրա օրերս անհայտ անձիք հարձակում են գործել ու կացնահարել:
Դեպքը տեղի է ունեցել հայրենի քաղաքում: Պրիյանտա Սիրսենան մահացել է դեպքից երկու օր հետո, որի ժամանակ գլխի շրջանում լուրջ վնասվածքներ էր ստացել: «Նա շատ արագ տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վնասվածքներն այնքան լուրջ էին, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց նրա կյանքը փրկել, թեև արդեն վիրահատել էին»,- գրում է լրատվականը:
Նշվում է, որ երկրի նախագահն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում: Կասկածյալն արդեն ձերբակալվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննություն է նշանակվել: