Տեղական բոլշևիզմն ընդդե՞մ, թե հանո՞ւն ռեժիմի

28/03/2015 10:48

Տեղական բոլշևիզմն ընդդե՞մ, թե հանո՞ւն ռեժիմի


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխարինելով Ուգո Չավեսին, ձախողեց այն փխրուն տնտեսական կայունությունը, որ Չավեսին հաջողվել էր ստեղծել: Մադուրոն սպայական վերնախավին, բանվորներին և գյուղացիներին տվեց ազատություններ, ավելացրեց նրանց քաղաքական կշիռը, և այս ամենը արվեց բացառապես օլիգարխիայի հաշվին: Արդյունքում մասնավոր ոլորտը պարզապես հայտնվեց ճգնաժամի մեջ, իսկ հետո զարմանալիորեն նույն վենեսուելացիների համար ճգնաժամի մեջ հայտնվեց նաև Վենեսուելան: Մադուրոն, իհարկե, վենեսուելական լսարանի համար հիմնավորումներ ունի՝ պրոբլեմների պատճառը չարաբաստիկ իմպերիալիստական ԱՄՆ-ն է, որի կապիտալիստական մեքենան կառավարում է աշխարհը:

Մադուրոն ճիշտ է, կապիտալն, իրոք, խժռում է աշխարհը, ընդհանրապես ժամանակակից աշխարհը հենց մեծ կապիտալի աշխարհ է, և որտեղ այդ կապիտալը գտնում է իր տարածման հեռանկարները, հենց այդ տեղերն էլ դառնում են ժամանակակից աշխարհի մի մասի: Ու քանի որ կապիտալի ամենամեծ կուտակումն ԱՄՆ-ում է, ստացվում է, որ ամերիկացիներն են խժռում աշխարհը: Կհաջողվի՞ արդյոք Վենեսուելային սոցիալիզմ կառուցել զրոյից, դժվար է ասել: Վենեսուելան բնական հարստություններ ունեցող երկիր է: Բայց դժվար է ասել, ինչքանով է արդյունավետ կապիտալի նման մեծ ազդեցության դեմ պայքարը: Սոցիալիստական համակարգերից, թերևս, միայն չինականն է տրանսֆորմացվել ու ինտեգրվել կապիտալիստական աշխարհին, դարձել դրա առաջատարը:

 Զարգացած արևմտյան երկրներում, սոցիալիզմը վաղուց հարմարեցված է  կապիտալիստական համակարգին, այն խթանում է այդ համակարգերում սոցիալական բաղադրիչի կարևորմանը, վերահսկում է, բալանսի է բերում կապիտալի ու հասարակության փոխհարաբերությունները, բայց այն չի բացառում, չի պայքարում կապիտալիստական աշխարհակարգի  դեմ: Սոցիալիստական, ձախական ազդեցություն ունեցող ուժերը բավական ադեկվատ են՝ հասկանալու համար, որ հնարավոր չէ պայքարել այդ աշխարհակարգի դեմ, իսկ նրանք, ովքեր համոզված են, պայքարում են, հպարտորեն կրում են մարգինալի տիտղոսները:

Վերադառնալով Հայաստան

Նախորդ տարվա աշնանը Եռյակի կազմակերպած հանրահավաքների ընթացքում երիտասարդ ԲՀԿ-ական գործիչներից մեկը անընդհատ կրկնում էր Հայաստանի քաղաքացիների ծանր վարկային պարտականությունների մասին: «Մարդիկ ճռում են վարկերի տակ» ձևակերպումն ընդհանրապես թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային քննարկումներում վերջին շրջանում դարձել է տիտղոսային: Բանկային ոլորտի ակտիվացումն ու վարկային առաջարկությունների բազմազանությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ վարկեր ստանալը դարձել է հեշտ, բայց դրանք մարելը դժվար՝  հատկապես հայաստանյան հասարակության մեջ գոյություն ունեցող ֆինանսական կազմակերպվածության ավանդույթների բացակայության պայմաններում: Արդյունքում՝ բազմաթիվ մարդիկ վերցնում են վարկեր, չեն կարողանում կամ չեն ուզում դա նպատակային ծախսել, հետևաբար՝ դրանք մարելուց ունենում են դժվարություններ:

Դժվարություններից առաջացած բողոքը բնականաբար ուղղորդվում է դեպի իշխանություն:  Խորհրդային Միությունում պետությունն էր բանկային համակարգը և պետությունն էր նաև վարկ տվողը, ավանդ վերցնողը: Սովետական այս իներցիան պահպանվում է նաև այժմ, վարկատուն ընկալվում է ոչ թե բանկը, այլ պետությունը, կամ այն ներկայացնող իշխանությունը:

Վերջերս հայտարարությամբ հանդես եկավ նաև Ժիրայր Սեֆիլյանը, կոչ արեց չմուծել վարկեր, վճարումներ չանել այդպիսով ռեժիմին գցել անելանելի վիճակի մեջ: Սեֆիլյանի կոչը հստակ նույն սովետական իներցիայով է կառուցված ՝ ռեժիմը իշխանություններն են, որը ընկալվում է ոչ միայն որպես պետական ադմինիստրացիա, այլև բանկային ոլորտ, օլիգարխներ, ռեսուրս ունեցող ցանկացած սուբյեկտ այս ընկալման մեջ ռեժիմ է, կամ ռեժիմի մաս: Հետագայում, երբ ֆեյսբուքում արդեն սկսեցին քննարկվել Սեֆիլյանի մոտեցումները, նրա տեսակետին համաձայնողները ակամայից մատնեցին ու հաստատեցին սեֆիլյանական այն մոտեցումը, որ, այո, բանկերի դեմ պետք է պայքարել, որովհետև սերտաճած են իշխանությանը, ինչպես ցանկացած բան, որ կա Հայաստանում: Կարելի էր, իհարկե, բավարարվել ընդամենը Սեֆիլյանի թեզերը բոլշևիկյան որակելով, ու անցնել առաջ, հատկապես Հիմնադիր խորհրդարանի ռեսուրսների ներկայիս վիճակը հաշվի առնելով, այդ թեզերի իրականացման մշուշոտ հեռանկարը թույլ կտար անել դա: Սեֆիլյանի դեմ բերվող հակափաստարկներից մեկն այն էր, որ նա փորձում է կոլապսի հասցնել քիչ թե շատ կայացած մի համակարգ, բանկային համակարգը, բերվում էին նաև այլ փաստարկներ, ավելի տեխնիկական բնույթի: Իրականում, սակայն, Սեֆիլյանական թեզերը, նույնիսկ որոշակի արդյունքների հասնելու պարագայում, ոչ թե քանդում են ռեժիմ, այլ ամրապնդում կամ ստեղծում են այն:

Հայաստանում, իրոք, իշխանությունը սերտաճած է ամեն ինչին, բիզնեսին, բանկային համակարգին, քրեական աշխարհին:

Հայաստանյան ներքաղաքական կյանքով հետաքրքրված ցանկացած մեկը գիտի, որ Հայաստանում իշխանության ներսում լիակատար փոխհամաձայնություն ու միատարություն գոյություն չունի, այն գոյություն ունի միայն իշխանություն ունենալու շուրջ, մնացած դեպքերում իշխանությունը պոլիմորֆ, բազմադեմ մի համախումբ է, որի ներսում բազմաթիվ հակասություններ կան, շահերի բազմաթիվ բախումներ:

Բանկային համակարգը ազդվում է իշխանության կողմից, իշխանությունը բանկային համակարգի, օլիգարխը վճարում է իշխանության քարոզչական արշավների համար, ընտրված չինովնիկը պաշտպանում է  օլիգարխին գործադիրում և օրենսդիրում: Բյուջեն լցնելու համար հարկային մարմինները «նեղում են» օլիգարխին, որը հետո հրաժարվում է իր տեղամասում ձայներ ապահովել իշխանության համար կամ դա անում է դժկամությամբ: Բոլոր ժամանակների հայկական իշխանությունները արել են այն, ինչ շատ բնորոշ է հետխորհրդային տարածքին ՝ փորձել են կառուցել փափուկ ավտորիտարիզմ, շատ լավ հասկանալով, որ կապիտալի ազատականացումը քաղաքական համակարգեր չունեցող երկրում կարող է քաղաքական դաշտ բերել բազմաթիվ ինքնահռչակ նախագահներ, նրանք այդ կապիտալը պահել են վերահսկողության տակ, բայց միաժամանակ փորձել են եղած հնարավորությունների չափով բացել համակարգը: Արդյունքում՝ ստեղծվել է անուն չունեցող մի անհստակ համակարգ, որը փորձում է մանևրել ըստ իրավիճակի, որում բոլոր ռեսուրս ներկայացնող սուբյեկտները կապված ու սերտաճած են, բայց մեկ դրոշի, մեկ գաղափարի կրող չեն: Այսպիսին են այժմյան խաղի կանոնները Հայաստանում:

Սեֆիլյանն ու բոլոր նրանք, ովքեր հայաստանյան քաղաքական կյանքը իրենց համար կառուցում են «ժողովուրդն ընդդեմ ռեժիմի» կոնցեպցիայով,  ոչ թե խարխլում են խաղի այդ կանոնները, այլ ամրապնդում են դրանք, այդ քաոսը, որտեղ դեռ սուբյեկտներն իրար հետ մանևրելու ազատ տարածքներ ունեն, վերածում են կոսմոսի,  ստեղծում են այդ ռեժիմը,  նրան միս ու արյուն են տալիս: 

Երբ իշխանության հավակնություն ունեցող մի կետից հնչեցվում է վարկեր չմուծելու, բանկային համակարգը բոյկոտելու հորդոր, առանց այն էլ ադմինսիտրատիվ համակարգի ամենօրյա հոգնեցնող վերահսկողության տակ գտնվող բանկիրը կամ վարկային կազմակերպություն ունեցողը ավելի է նետվում իրեն վերահսկող ադմինիստրացիայի գիրկը՝ պաշտպանություն հայցելու, իսկ ադմինիստրացիան նույն այդ բանկիրին «քաղաքական պաշտպանություն» սկսում է ծախել  ավելի թանկ գներով: Արդյունքում՝ ընդդիմադիր վակուումի տիրույթը ոչ միայն ևս մեկ անգամ լցվում է բոլշևիկյան հռետորաբանությամբ , այլև «ռեժիմը», որի դեմ իրացվում է այդ հռետորաբանությունը, ավելի է փակվում ու ամրապնդվում, կաբինետում նստած չինովնիկի քաղաքական կշիռը բանկիրի (կամ օլիգարխի) նկատմամբ ավելի բարձրացնելով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը