28/03/2015 11:54
Բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հաղթանակին չեն հավատում
Ալբանիայի Էլբասան քաղաքում այսօր տեղի կունենա 2016 թ-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ մրցափուլի Ալբանիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը: Հանդիպումը սպասարկելու է իսպանացի մրցավար Դավիդ Ֆերնանդես Բորբալանը:
Նշենք, որ բուքմեյքերները Հայաստանի հաղթանակին այնքան էլ չեն հավատում: Այդպես, Vivaro.am-ը Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատել է 4.50, մինչդեռ Ալբանիայի հավաքականի հաղթանակի համար տրվում է 1.93 գործակիցը: Խաղի «ոչ ոքի» արդյունքը այս պահի դրությամբ գնահատվել է 3.25:
Նշենք, որ խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 21.00-ին: