28/03/2015 14:42
Ոստիկանությունը Բուլդիկի Յուրոյի տանից թմրանյութ է հայտնաբերել
Օրերս ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել 1959 թվականին ծնված, հանցավոր անցյալ ունեցող Բուլդիկի Յուրո մականվամբ հայտնի Մանուկ Խզմալյանի տանը:
Խուզարկության ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ: Բացի թմրանյութից ոստիկանների աչքից չի վրիպել պայթուցիկ նյութերը, որոնք նա անհայտ պատճառներով թաքցրել է իր բնակարանում:
Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ կանեփանման զանգվածը մարիխուանա է: Հետաքննությամբ պարզվել է, որ Մանուկ Խզմալյանը վերջին տարիների ընթացքում զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:
Մանրամասները դիտեք տեսանյութում: