28/03/2015 12:44
Եվրո-2016. Խաղերի անոնս
Մարտի 29-ին կկայանան Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի A, B և H խմբերի հերթական հանդիպումները:
Օրվա ամենահետաքրքիր դիմակայություններն են Հոլանդիա - Թուրքիա և Բուլղարիա - Իտալիա խաղերը, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ
A խումբ
Ղազախստան – Իսլանդիա՝ 19:00
Չեխիա – Լատվիա՝ 21:00
Հոլանդիա – Թուրքիա՝ 23:45
Խմբի կենտրոնական խաղում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հոլանդիայի հավաքականը կհյուրընկալի Թուրքիային: Գուս Հիդինկի թիմը վատ է մեկնարկել ընտրական փուլում՝ մեկնարկային 4 խաղում վաստակելով ընդամենը 6 միավոր: Իր հերթին Թուրքիան ունի 4 միավոր:
4 հաղթանակ տարած չեխերը կմրցեն լատվիացիների դեմ, իսկ 9 միավորով երկրորդ տեղում ընթացող իսլանդացիները կհյուրընկալվեն խմբի հետնապահ Ղազախստանին:
B խումբ
Իսրայել – Ուելս՝ 21:00
Անդորրա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 23:45
Բելգիա – Կիպրոս՝ 23:45
B խմբում կկայանա առաջատարների՝ Իսրայելի և Ուելսի միջև խաղը: Ընտրական մրցաշարում վատ մեկնարկած Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունելու է կիպրոսցիներին: Մարկ Վիլմոտսի թիմը մեկնարկային 4 խաղերում վաստակել է 5 միավոր և նրան անպայման հաղթանակ է հարկավոր, Կիպրոսը 6 միավորով երրորդն է:
H խումբ
Ադրբեջան – Մալթա` 21:00
Խորվաթիա – Նորվեգիա` 21.00
Բուլղարիա – Իտալիա` 23:45
H խմբում առաջատարներն են Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները, որոնք ունեն 10-ական միավոր:
Այսօր իտալացիներն արտագնա հանդիպում կանցկացնեն բուլղարացիների հետ, խորվաթները կհյուրընկալեն նորվեգներին, իսկ խմբի հետնապահ ադրբեջանցիները Բաքվում կընդունեն Մալթային: