28/03/2015 15:35
Օ. Լեբեդև. Վալերի Պերմյակովին կդատեն Հայաստանում
ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևը հայտարարել է, որ Վալերի Պերմյակովին կդատեն Հայաստանում:
«Ռուսաստանն արել է ամեն հնարավորը, որպեսզի հետաքննությունն անցկացվի Հայաստանի տարածքում»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ասել է նա` հիշեցնելով, որ Պերմյակովը «ռազմական հանցագործություն է կատարել, որը հետաքննվում է ռուսական օրենսդրության համաձայն»: Նա նաև վստահություն է հայտնել, որ մեղավորը համարժեք պատիժ կկրի:
Ավելի վաղ, նշում է աղբյուրը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պահանջել էր Վալերի Պերմյակովին փոխանցել հայկական իրավապահներին` նշելով, որ հանցագործությունը կատարվել է Հայաստանում և արդարադատությունն էլ այդտեղ պետք է կատարվի: