28/03/2015 15:57
Վալերի Լեոնտևը վերակենդանացման բաժանմունքում է
66-ամյա Վալերի Լեոնտևի համերգային հյուրախաղերը ընդհատվել են. ՌԴ ժողովրդական արտիստը Ուլյանովսկում համերգ տալու փոխարեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ «Դնի.ռու»-ի` այժմ սիրված երգիչը վերակենդանացման բաժանմունքում է:
Աղբյուրը նշում է, որ այսօր Ուլյանովսկում պետք է կայանար Լեոնտևի համերգը, իսկ վաղը արդեն Դիմիտրովգրադում: Ընդ որում տոմսերը գրեթե բոլորը վաճառվել են: Թե որն է պատճառը, որ Լեոնտևը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, չի հայտնվում, լռում է նաև երգչի տնօրենը: