Հատուկ դպրոցներին «հատուկ» իրավիճակ. Երեխաները ճնշված են, բռնության ենթարկվում ու սոված

28/03/2015 11:36

Հատուկ դպրոցներին «հատուկ» իրավիճակ. Երեխաները ճնշված են, բռնության ենթարկվում ու սոված


21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի խոսվում է ժողովրդավարության մասին ու մարդու իրավունքների պաշտպանության մասին, դեռ գոյություն ունեն հաստատություններ, որտեղ այս ամենի մասին գուցե չեն լսել: Կամ մարդիկ հագուրդ են տալիս բացասական բնազդներին` իրենից կախվածություն ունեցողին ու թույլին ծեծել, բռնության ենթարկել, նվաստացնել, ամեն գնով ապացուցել, որ նա իրենից կախում ունի ու ինքն է իրավիճակի տերը: Նման հաստատությունների շարքին կարելի է դասել հատուկ դպրոցները և այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից հրապարակած «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցում բերված փաստերը:

Ելնելով երեխաների  շահերից զեկույցի հեղինակները չեն մատնանշում, թե կոնկրետ ո՞ր հաստատությունում են նման դեպքեր արձանագրվել, որոնք ներկայացված են ստորև: Թեև վստահաբար կարելի է ասել, որ ուսումնասիրված բոլոր 23 հատուկ դպրոցներում անշուշտ նույն իրավիճակն է տիրում` պարզապես մի տեղ երեխաները խոստովանում են այդ մասին, մյուս հաստատություններում` ոչ. միևնույն է իրավիճակ չի փոխվելու, իսկ շատերի հոգեբանությունն այնքան է կարծրացել, որ այս ամենը ուղղակի ընկալվում է իբրև նորմալ ու իրենց կյանքից անբաժան մի մաս… ավաղ:

• Հաստատություններից մեկում երեխաները նշոել են, որ դայակներն իրենց վատ են վերաբերվում, հայհոյում, դիմում «այ դուռակներ» բառերով, փայտով ու մանրահատակի կտորներով ծեծում ու հարվածում իրենց գլխին: Երեխաները ամաչում էին արտաբերել հայհոյանքների բովանդակությունը, սակայն նշում էին դրանց սկզբնատառերը: Աղջիկներից մեկը փորձագետի ականջին ասել է դայակի՝ ամենից հաճախ գործածած հայհոյանքը: Մի այլ դայակ, որպես պատժի միջոց, գիշերը խոսելու համար երբեմն մերկ կանգնեցնում է միջանցքում կամ չքնելու համար երեխաներին վախեցնում է, որ կտանի, զուգարանում կպահի ամբողջ գիշեր, երբեմն արգելում է 21:00-ից հետո զուգարան գնալ, երեխաներն էլ ստիպված զսպում են իրենց կամ գաղտնի գնում զուգարան: Ավելին, դպրոցում երեխաները լոգանք  հիմնականում չեն ընդունում…. 

• Հաստատություններից մեկի երեխաներն առանձնազրույցների ընթացքում պատմել են, որ իրենց սպիտակեղենը չի լվացվում, փոխարենն այն ուղղակի փոխանակվում է տղաների և աղջիկների սպիտակեղենի հետ, արդյունքում՝ անկողնուց մեզի հոտ է գալիս: Գիշերային դայակներն աղջիկներին ստիպում են մերկ վիճակում կանգնել միջանցքում ամբողջ գիշեր և մրսել, «չարաճճի» երեխաները մեկուսացվում են ազատ ննջասենյակում, իրենց ստիպում են կանգնել մեկ ոտքի վրա, սպառնում հավերժ թողնել գիշերելու հաստատությունում, եթե իրենց վատ պահեն, արգելում են երեկոյան 22:00-ից հետո գնալ զուգարան կամ առաջարկում օգտվել դրսում գտնվող զուգարանից, որը բավականին հեռու է, երեկոյան ժամերին (17:00-ից հետո) առհասարակ արգելում են ջուր խմել, երեխաներին դիմում են վիրավորական բառերով (մարզային հաստատություններում հիմնականում տեղական բարբառով կենդանիներին դիմելու ձևով), երեխաների՝ տանը գիշերելու հնարավորության պարագայում վերջիններիս ստիպում են գիշերել հաստատությունում՝ վախեցնելով, որ հակառակ դեպքում կհեռացվեն դպրոցից: Երեխաները ԲԿԱՄ փորձագետներին ցուցադրել են, թե ինչպես են իրենց ապտակում, մազերից քաշում, հարվածում բռունցքով: Ըստ երեխաների՝ իրենց ծեծում են նաև դասերը վատ ներկայացնելու, վատ կարդալու համար:

• Մեկ այլ հաստատությունում երեխաների հետ հարցազրույցների արդյունքում բացահայտվել է վատ վերաբերմունքի 2 դեպք. երեխային ապտակել էին թքելու համար (ակնհայտ էր, որ երեխան ուներ ինքնակառավարման խնդիրներ), իսկ ուսուցիչներից մեկին երեխաները չէին սիրում բարկանալու, վիրավորելու և խիստ լինելու պատճառներով: Սաների հավաստմամբ՝ իրենք լոգանք չեն ընդունում, միայն երեկոյան լվանում են ոտքերը: Զուգարանում չկային զուգարանի թղթեր (դրանք տեղադրվել են միայն ԲԿԱՄ փորձագետների կողմից համապատասխան հարցադրում անելուց հետո), իսկ երեխաները հավաստել են, որ զուգարանի թուղթն իրենք են բերում, քանի որ ամեն անգամ դայակից ուզելը խնդրահարույց է: Երեխաները պնդել են նաև, որ ատամի խոզանակը և մածուկը, ի թիվս այլ պարագաների, իրենց անձնականն են, իսկ կրթահամալիրը տրամադրում է ծայրահեղ դեպքում:

Եվ նմանատիպ բողոքներ ամենուրեք:

Անմխիթար է վիճակը նաև հատուկ դպրոցներում երեխաներին տրամադրվող սննդի որակի առումով: Այդպես,

Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 3 հատուկ (օժանդակ) դպրոցում խոհանոցի և ճաշարանի սանիտարական պայմանները բավարար չէին, ճաշացանկը լրացվում էր ԲԿԱՄ փորձագետների այցի ժամանակ (ժամը 11:30): Փորձագետներն արձանագրել են որդնած ցորեն, ժամկետանց թեյ, հաստատության աշխատակիցների պատրաստած մրգային կոմպոտներ, բորբոսնած լոլիկի պահածո, այլ պահածոներ, գազավորված ըմպելիքներ, բորբոսնած հաց և լավաշ, օգտագործման համար ոչ պիտանի տեսք ունեցող տավարի միս: Չեն ներկայացվել մսի լաբորատոր հետազոտության անդորրագիրն ու 10-օրյա կտրվածքով ճաշացանկերը: Պահեստապետի պնդմամբ՝ երեխաները չեն ստացել որևէ տեսակի կաթնամթերք, միայն այցելության օրը 2014-2015թթ. ուստարվա ընթացքում առաջին անգամ ստացել էին մածուն: Այսպիսով, չեն պահպանվում ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշմամբ սահմանված, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխաների սննդամթերքի տեսականուն և քանակին (մեկ սովորողի հաշվարկով) ներկայացվող պահանջները: Փորձագետները ննջասենյակներից մեկում հայտնաբերել են նաև բորբոսնած հաց…

Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի խոհանոցում սանիտարական պայմանները չէին պահպանվում, իսկ ճաշարանում չէին իրականացվում ախտահանման աշխատանքներ: ԲԿԱՄ փորձագետներն արձանագրել են հետևյալ դեպքը. 2-րդ ճաշատեսակի (բրնձով փլավ) կաթսայի կափարիչը փաթաթված էր կեղտոտ լաթով, և բրնձով փլավը տաք պահելու համար կաթսան՝ որպես կափարիչ, դրվել է եփվող մսի կաթսայի վրա:

• ՀՀ Լոռու մարզի Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցում երեխաների հետ առանձնազրույցից պարզ է դարձել, որ դպրոցում գիշերող երեխաները առավոտյան չեն նախաճաշում (այնինչ, նախաճաշը սահմանված էր 8:30-ին): ԲԿԱՄ փորձագետների այցի ընթացքում՝ դասամիջոցին՝ 11:30-ին, նոր տրամադրվել է նախաճաշ: Երեխաներին հիմնականում տրամադրվում էին բրինձ, ոլոռ, հնդկաձավար, մսամթերքից տրամադրվում է միայն հավ կամ նրբերշիկ (տավարի մսի մասին որևէ երեխա չի նշել), կաթնամթերքներից տրամադրվում են միայն բարեգործների կողմից տրամադրված պանիր, կարագ:

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոցում ԲԿԱՄ փորձագետների այցին նախորդող 10 օրվա ճաշացանկերի ուսումնասիորություններից պարզվել է, որ տրվող սնունդը միատեսակ է և միս չի պարունակում: Հարցումներով պարզվել է նաև, որ ճաշացանկը մշակում է հաշվապահը: Օրվա ճաշացանկը ներկայացվել է ԲԿԱՄ փորձագետների խնդրանքից հետո, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ մսամթերք նախատեսված չէ: Երեխաները նշել են, որ միս և հյութ հազվադեպ է տրամադրվում, միայն «երբ հյուրեր են լինում»:

Գորիսի թիվ 1 հատուկ դպրոցում երեխաները նշել են երշիկից, հավի կոտլետից թունավորման դեպքերի մասին: Այս պարագայում առավել խնդրահարույց էր ճաշարանում սննդի օրինակները չպահպանելու փաստը:

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում երեխաների ափսեները շաբաթը մեկ ախտահանվել են ժավելով, ինչը պատճառաբանվել է դպրոցում առկա ՄԻԱՎ վարակակիր երեխայով:

Նշենք, որ հանրապետությունում գործում է 23 պետական հատուկ հանրակրթական հաստատություն, որոնք նախատեսված են մտավոր և /կամ/ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: 2014 թ-ին Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) աշխատակիցները այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության բոլոր 10 ու ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 13 հատուկ հանրակրթական դպրոցներ 13:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը