28/03/2015 16:29
Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 65 տարեկան
Հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և մի խումբ պատգամավորներ այսօր այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Գ.Սահակյանն այցելել է նաև Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր ևս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել կրթօջախի ազգային դաստիարակության կենտրոնում եւ ծանոթացել ականավոր հայորդու մասին պատմող նյութերին: