28/03/2015 12:20
Պատգամավորը նիստի էր ներկայացել հարսի զգեստով
Ռուսաստանի Պետական դումայի պատմության մեջ առաջին անգամ տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորները ամուսնացել են: Նախօրեին «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Մարիյա Մակսակովան խորհրդարան նիստի է ներկայացել հարսի զգեստով` անմիջապես ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո: Նրա ամուսինը կոմունիստ Դենիս Վորոնենկովն է. գործընկերները նիստի մեկնարկին շնորհավորել են նորապսակներին:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ արդեն երեկոյան պատգամավորները շարունակել են նշել ամուսնությունը ավելի տոնական պայմաններում: