28/03/2015 15:48
Հիդրոլոգ. Սևանից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի
«Ապրիլ-մայիս ամիսներին կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի 35-40 սմ-ով բարձրացում: Տարին ջրառատ է, և այս տարի գրեթե ամբողջությամբ կանխատեսվում է, որ կլցվեն հանրապետության ջրամբարները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ հավելելով, որ 2014թ-ը խիստ սակավաձյուն ձմեռ էր և չոր գարուն և դրանով էր պայմանավորված ջրի խնդիրը:
«Ջրամբարները լցվեցին ընդամենը 30-40%-ով»,- ասաց նա:
Այս տարվա համար, Լևոն Ազիզյանը կանխատեսեց ջրամբարների ամբողջական լցվածություն:
Ըստ հիդրոլոգի, ՀՀ 4 խոշոր ջրամբարներից առավելագույն ջրալցվածություն կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում՝ 85-90%, այսինքն՝ 440-470 մլն խմ։ 2014թ-ին այդ ցուցանիշը 281 մլն էր։ Ազատի ջրամբարի համար կանխատեսվում է 100% ջրալցվածություն, 2014-ին եղել է 48,9%, Արփի լիճ- ջրամբարում՝ 80-90%, 2014-ին եղել է 43,6%, իսկ Ապարանի ջրամբարի համար 60-70% ջրալցվածություն, 2014թ-ին եղել է 24,7%, որը վերջին 25 տարվա համար ամենաքիչ ցուցանիշն էր:
Ինչ վերաբերում է, թե Սևանից լրացուցիչ ջրբացթողնման խնդիր կլինի, թե ոչ, Լևոն Ազիզյանը նշեց, որ նախատեսված 170 մլն խմ ջրով կբավարարվեն, իսկ անցած տարի բաց էին թողել 260 մլն խմ ջուր: