28/03/2015 14:30
A320 ինքնաթիռի զոհերի հիշատակին սգո արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին
Գերմանական «Germanwings» ավիաընկերության կործանված Airbus A320-ի զոհերի հիշատակի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Գերմանիայի Քյոլնի տաճարում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախատեսվում է, որ արարողությանը բացի Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի և կանցլեր Անգելա Մերկելի, կմասնակցեն այն երկրների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվել են ավիավթարում: Սգո արարողության հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Airbus A320-ը կործանվել է երեքշաբթի օրը Ֆրանսիայի հարավ-արևելքում: Ողբերգությունը 150 մարդու կյանք է խլել: