28/03/2015 12:29
Սպասվում են նորմայից ավելի տեղումներ
Առաջիկա ամսիներին սպասվում է տեղումնառատ եղանակ, օդի ջերմաստիճանը` նորմայի սահմաններում, տեղումները` նորմայից բարձր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ բանախոսի, այսօրվանից սկսած և առաջիկա օրերին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոններ են մոտենում և 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասում ենք ինտենսիվ հորդառատ տեղումների, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշ, Լոռի, Սյունիք կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում անձրևի տեսքով:
Գագիկ Սուրենյանը նաև նշեց, որ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի ընդհանուր առմամբ 5-ից 7 աստիճանով , իսկ Տավուշում Սյունիքում, Լոռիում 15-17 աստիճանով ջերմաստիճանի անկում կլինի, որը կհասնի ցերեկային ժամերին 0-ից +5 սահմաններում: