30/03/2015 12:26
Սլուցկի կոչեցյալները մեզ երրորդ, չորրորդ սորտի տե՞ղ են դրել․ Լ․ Բարսեղյան
«2,5 ամիս է անցել, մենք չտեսանք որևէ որակյալ խոսք, որ նման բաներ այլևս տեղի չեն ունենա ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրու ողբերգական դեպքերին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Անդրադառնալով ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ Գյումրիում արված այն հայտարարությանը, որ Պերմյակովին կդատեն ՀՀ տարածքում՝ ընդառաջելով հայ ժողովրդի խնդրանքին, Լևոն Բարսեղյանը վրդովվեց: «Դուք ո՞վ եք, որ պետք է ձեզ խնդրենք: Սլուցկի կոչեցյալները մեզ երրորդ, չորրորդ սորտի տե՞ղ են դրել, կոնֆե՞տ եք մեզ տալիս» ,- հակադարձեց Լ. Բարսեղյանը:
Ըստ Լևոն Բարսեղյանի, երբ երկրի իշխանությունները երկրի գլխին չեն, սլուցկիները այսպիսի զառանցանքներ կարող են իրենց թույլ տալ:
Նա գտնում է, որ տեխնիկական մանրուքները, թե ովքեր են ռազմաբազայից ազատվել աշխատանքից, մարդկանց չեն հետաքրքրում, մարդկանց կոնկերտ արդյունքներ են հարկավոր: Բանախոսը համոզված է, որ 2.5 ամսում հնարավոր էր գործը բացահայտել: