30/03/2015 18:06
Մովսեսի գյուղապետ. Վերջին շրջանում գյուղի ուղղությամբ կրակոցները շատ չեն (Տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն Aysor.am-ի հետ զրույցում ներկայացրել է վերջին շրջանում այս հատվածում տիրող իրավիճակը:
«Ընդհանուր առմամբ տարիներ շարունակ այստեղ միշտ էլ լարված է ու պետք է պահպանենք զգոնությունը: Փառք Աստծո զինվորների կողմից իրավիճակը վերահսկվում է: Վերջին շրջանում գյուղի ուղղությամբ կրակոցները շատ չեն»,- ասաց Արարատ Ավալյանն՝ ավելացնելով, որ վերջին անգամ ուժեղ կրակոցներ գյուղի վրա եղել են այս տարվա փետրվարի 4-ին և 5-ին:
Արարատ Ավալյանը ներկայացրեց նաև գյուղում եղած խնդիրները՝ նշելով, որ հիմա համայնքի ղեկավարությունը միջոցներ է փնտրում որոշակի գյուղտեխնիկայի ձեռքբերման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: