30/03/2015 15:21
Նախատեսվում է հայ-չինական համագործակցության աննախադեպ ընդլայնում ռազմական ոլորտում
Պեկինում ստորագրված հայ-չինական հռչակագրով նախատեսված է երկրների համագործակցության աննախադեպ ընդլայնում ռազմական ոլորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Նաիրա Մկրտչյանը:
«Մասնավորապես նախատեսված է զինվորական կադրերի պատրաստում, ռազմական բազմակողմանի օգնության ցուցաբերում, ինչն առավել քան կարևոր է Ադրբեջանի ահագնացող ագրեսիվ քաղաքականության, տարածաշրջանային հավասարակշռության պահպանման առումով»,- ասաց արևելագետը:
Բացի այդ՝ Նաիրա Մկրտչյանն ընդգծեց փաստաթղթերում ընդգրկված տնտեսական համագործակցության վերաբերյալ կետը.
«Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին Հայաստանում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության բնագավառներում: Սա վկայում է այն մասին, որ Չինաստանը Հայաստանն այսօր դիտարկում է որպես վստահելի տնտեսական գործընկեր»,- ընդգծեց արևելագետը: