30/03/2015 12:49
Ա. Աշոտյան. Բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Facebook-յան իր էջում արձանագրելով, որ գարնանային արձակուրդներն ավարտվել են նշել է, որ հարկադրված ավելի երկար տևած արձակուրդի ընթացքում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրերի կամ լրացուցիչ ժամերի հաշվին.
«Բաց թողնված ուսումնական նյութերը պետք է լրացվեն կամ շաբաթ օրերի, կամ լրացուցիչ դասաժամերի հաշվին»,- մասնավորապես գրառել է նախարարը` մաղթելով բոլորին բարձր առաջադիմություն և քաջառողջություն։