30/03/2015 13:56
Ա. Պապյան. Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարն է
«Հայոց ցեղասպանությունը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնաքարն է» , - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կազմակերպության նախագահ Արա Պապյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած ուղերձին:
Ըստ Պապյանի, Տեր-Պետրոսյանը կեղծում է, քանի որ ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության հիմնաքարերից մեկն է:
Պապյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բավարար չէ:
Պապյանի խոսքով՝ ՀՀ-ն տուժած երկիր է և առ այսօր շրջափակված է Թուրքիայի կողմից: