30/03/2015 10:51
Վարորդներ, զգոն եղեք. Այսօրվանից գործարկվել են նոր արագաչափեր
Մարտի 30-ից` այսօրվանից, գործարկվելու են նոր արագաչափ սարքերը: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դրանք տեղադրված են հետևյալ վայրերում.
- «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ՝ 1 արագաչափ՝ Սևան-Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ է:
- Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: