30/03/2015 18:48
ԲՆ-ն հաշվարկել է՝ շրջակա միջավայրին հասցվել է 4.83 մլն.դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.05մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել է 4.83մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես, Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի արդյունքում ապօրինի ձկնորսության դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.3 մլն. դրամ: