30/03/2015 16:57
Բորիս Նմցովի ընտանիքի փաստաբան. Ձերբակալվածներից որևէ մեկը չի կարող պատվիրատու և կասկածյալ լինել
Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ գործով ձերբակալվածներից ոչ ոք չի կարող մեղավոր լինել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Ըստ փաստաբանի՝ գործով նոր անձանց ի հայտ գալը լիովին տրամաբանական է:
Նշենք, որ Բ. Նեմցովի սպանության գործով հետաքննությունը պարզել է Ռուսլիկ մականունով անձի ինքնությունը, ով Զաուր Դադաևի ցուցմունքի համաձայն, զինել է հանցագործության մասնակիցներին և խոստացել ֆինանսավորել։
Քննչական կոմիտեին հաջողվել է պարզել այդ անձնավորության անունը և ազգանունը, սակայն այս պահին նրա անունը չի հրապարակվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զաուր Դադաևը խոստովանել է, որ սպանությունը կազմակերպելու գործում իրեն օգնել է Չեչնիայի բնակիչ ոմն Ռուսլիկ, որ Զ. Դադաևին տրամադրել է ատրճանակ ու ZAZ Chance մեքենա, որի միջոցով մարդասպանը դեպքի վայրից դիմել էր փախուստի։