30/03/2015 11:07
Երևանում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-31-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 1-3-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին, առանձին հատվածներում` ինտենսիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում մարտի 30-31-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Մարտի 30-ի ցերեկը սպասվում է +13-ից +15, երեկոյան՝ +10-ից +12, մարտի 31-ի գիշերը՝ +5+7 աստիճան տաքություն: