30/03/2015 10:28
Կքննադատի՞ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանին
Հովիկ Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ որևէ առնչություն և կապ չունի: Այս մասին Հ3-ի եթերում հայտարարել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով այս մասով շրջանառվող լուրերին:
Հարցին, թե ո՞ւմ է լինելու ընդդիմադիր ԲՀԿ-ն Ն.Զոհրաբյանը ասել է, որ կլինեն նույնքան ընդդիմադիր այսօր, ինչքան եղել են նախկինում, որովհետև «ընդդիմություն ձևակերպումը մեզանում ուղղակի խեղաթյուրված էր».
«Մենք ընդդիմադիր ենք գործող համակարգին և մենք գտնում ենք, որ համակարգային այն արատները, որ այսօր կան, դրանք փետրվարի 12-ով չեն վերացել»,- նշել է ԲՀԿ-ական գործիչը:
Հարցին` ԲՀԿ-ն քննադատելու է Հովիկ Աբրահամյանին այնքան և այնպես, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանին Ն.Զոհրաբյանն արձագանքել է.
«Եթե Հ.Աբրահամյանն անի նույն սխպալները… իսկ Տիգրան Սարգսյանը հիմնահատակ կործանել է տնտեսությունը և երբ Հ.Աբրահամյանն անի այդ նույն սխալները, մենք գնահատականը կվերլուծենք ու կտանք »,- ասել է նա` ավելացնելով, որ տաբուներ, թե այս մարդուն չեն քննադատելու, իսկ մյուսին քննադատելու են չկան, քանի որ քաղաքականությունը ԲՀԿ համար անձնավորված չի եղել և չի էլ լինելու: