30/03/2015 13:05
Դավթաշենի կամրջի վրա կանխվել է ինքնասպանության փորձ
Այսօր՝ ժամը 00.08-ին, ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում մոտավորապես 10 րոպե է` նկատվում է վթարային ազդանշանները միացրած ավտոմեքենա, որի վարորդը կանգնած է կամրջի ճաղավանդակների մոտ (դեմքով դեպի կիրճը):
Դեպքի վայր է մեկնել փրկարարները և ոստիկանները։
Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում կանխվել է «Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Վ.Մ.-ի ինքնասպանության փորձը: