30/03/2015 19:07
Լուսնի առաջին խավարումը` ապրիլի 4-ին
Այս տարի Լուսինի առաջին խավարումը կդիտվի ապրիլի 4-ին, բնության այս տեսարանին ´ Արևմտյան, և´ Արևելյան կիսագնդերի բնակիչներն կարող են ականատես կլինել: Սեպտեմբերի 28-ի Լուսնի խավարումը կարող են տեսնել միայն Արևելյան կիսագնդի բնակիչները:
Նշվում է, որ ապրիլի 4-ի խավարման ժամանակ Լուսինն 8 րոպե շարունակ կդառնա բոսորագույն, իսկ սեպտեմբերի 28-ի խավարումը կտևի շատ ավելի երկար` 1 ժամ 13 րոպե:
2015թ-ի մարտի 20-ին, արդեն տեղի է ունեցել արևի լրիվ խավարում: Երկիր մոլորակի բնակչությունը խավարումը կարողացավ տեսնել 14:45-ից 16:42-ը:
Այս տարի արևի հաջորդ խավարումը հաշվարկված է սեպտեմբերի 13-ին: Մասնագետները նշում են, որ տարեկան, սովորաբար, 2-3 անգամ է լինում արևի խավարում, իսկ լուսնի խավարում` տարեկան 2-4 անգամ: