30/03/2015 19:34
Զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի հրազենից արձակած կրակոցից մարմնական վնասվածք է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Զինհոսպիտալում վիրահատության ժամանակ՝ ժամը 17:45-ի սահմաններում, Հ.Անդրեասյանը մահացել էր: