30/03/2015 15:33
ԵՄ-ն արգելում է ԳՄՕ-ները, իսկ Հայաստա՞նը
«Եվրոպական միությունը դեմ է գենետիկորեն վերափոխված օրգանիզմներով սննդին և փորձել է փակել իր սահմանները` արգելելով ձևափոխված օրգանիզմների, բույսերի, սերմերի ներկրումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Ըստ բանախոսի՝ ԵՄ-ն կարողացավ հորմոն պարունակող սննդի առաջ ճանապարհը փակել, բայց գենետիկորեն ձևափոխված սննդի ներկրումը դեռևս չի կաորղանում արգելել. Այս հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդկաում, անգամ դատական պրոցեսներ են ընթանում երկրների միջև:
Կ. Դանիելյանը խոսքով՝ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների դրական և բացասական կողմերի մասին, նշեց, որ մի կողմից լավ է` արտադրել այնպիսի բույսեր, որ թույն կարտադրեն, որի շնորհիվ վնասատուները չեն կարող բույսը փչացնել, սակայն դա առաջ է բերում ալերգիաներ, ազդել մարդու գենետիկայի վրա:
«Հայաստանը գենետիկորեն ձևափոխված սննդամթերք սպառող երկիր է»,- շեշետց բանախոսը: