30/03/2015 13:22
Ջերմոցատերերին հանդիպել է գյուղատնտեսության նախարարը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված Արմավիրի և Արարատի մարզի մի խումբ ջերմոցային տնտեսությունների սեփականատերերի հետ: Հանդիպման ընթացքում նախարարը լսել է նրանց դժգոհությունները, խոստացել ուսումնասիրել բարձրացված հարցերը և աջակցել առկա խնդիրների լուծմանը:
Նշենք, որ այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել լոլիկի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը, ովքեր իրենց դժգոհություն էին հայտնում Թուրքիայից լոլիկի ներկրումներից, քանի որ այս դեպքում տեղական լոլիկը իրացվում է ցածր գնով և դժվարությամբ, իսկ ջերմոցատերերը լոլիկ աճեցնելու համար մեծ ծախսեր են իրականացրել:
Ջերմոցատերերի հիմնական պահանջն է արգելել լոլիկի ներկրում: