30/03/2015 16:07
Սամբո. Չորրորդ մեդալը Մոսկվայից
Մարտի 29-ին Մոսկվայում ավարտվել է «Խառլամպիևի հուշամրցաշարը»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ է նվաճել 62 կգ քաշային Սամվել Բադալյանը:
Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն: Այս մասին հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: