30/03/2015 10:41
Եվրո-2016. Հայաստան-Ալբանիա՝ 1:2
2016-ին Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտվեց Ալբանիայի ընտրանուն:
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին մեր ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապակ, փոխանցում կատարեց կենտրոն, որտեղ Յուրա Մովսիսյանի և Մերժիմ Մավրայի համատեղ ջանքերով գնդակը հայտնվեց Ալբանիայի դարպասում:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը գոլը գրանցել է Յուրա Մովսիսյանի օգտին:
Առաջին խաղակեսն ավարտվեց 1:0՝ հօգուտ Հայաստանի: Սակայն խաղի 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մավրայը, իսկ 4 րոպե անց Գաշին խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Այսպիսով հանդիպումից հետո Ալբանիայի հավաքականն ունի 7 միավոր և դեռ գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը հավաքականը մնաց 1 միավորով վերջին հորիզոնականում: