31/03/2015 16:27
Արթուր Աղաբեկյան. Համոզված եմ՝ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն
ԼՂՀ Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է գալիք ընտրությունմներին:
«Երեկ մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, շնորհավորում եմ բոլորիս այս առթիվ, համոզված լինելով, որ Արցախի քաղաքացիները ցուցաբերելու են բարձր քաղաքացիական ակտիվություն: Քարոզարշավի մեկնարկի առթիվ շնորհավորում եմ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններին և առանձին անհատներին, ովքեր մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում:
Համոզված եմ, որ ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերը և անհատները ցուցաբերելու են փոխադարձ հանդուրժողականություն և ձևավորելու են արդար մրցակցության միջավայր՝ հնարավորություն տալով մեր քաղաքացիներին ճիշտ ընտրություն կատարելու»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Արցախում կանցկացվեն մայիսի 3-ին: