31/03/2015 12:12
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գրանցվել է Գրանցված է 101 739 ընտրող
ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԼՂՀ ԿԸՀ տվյալներով՝ հանրապետության տարածքում կազմավորվել է 279 ընտրատեղամաս: Այս մասին գրում է Karabakh-open.info-ն:
Մեկ տեղամաս գործելու է նաև Երևանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Գրանցված է 101 739 ընտրող, ինչը 3221-ով ավելի է 2010 թ. խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում գրանցված քաղաքացիների թվից:
ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով քվերակելու են նաև ժամկետային զինծառայողները: