31/03/2015 10:03
ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներին խիստ զայրացրել է Մհեր Շահգելդյանի հայտարարությունը
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները խիստ զայրացել են ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ԱԺ վերջին ճեպազրույցում արած հայտարարությունից, որից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները դիմել են ՕԵԿ-ին անդամակցելու համար:
«Եվ չնայած Մհեր Շահգելդյանը այնուհետ հերքել էր դա՝ ասելով, որ ինքը պատգամավորների նկատի չի ունեցել, ԲՀԿ-ից դուրս եկածները խիստ վրդովված են»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: