31/03/2015 14:26
«Բարսելոնան» ցանկանում է շարունակել համագործակցությունը Լուիս Էնրիկեի հետ
«Բարսելոնայի» ղեկավարությունը շատ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից և ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, հաղորդում է իսպանական «Sport» պարբերականը:
Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարոմեուն մտադիր է էնրինեին առաջարկել նոր պայմանագիր, որը կգործի մինչև 2017 թվականը՝ ներկայիս 2016-ի փոխարեն:
Մասնագետը ընթացիկ մրցաշրջանում բազմիցս քննադատությունների թիրախ է դարձել, և շատերն ակնկալում էին, որ իսպանական գրանդը կհեռացնի նրան, հատկապես երբ սկսեցին տարածվել խոսակցություններ նրա և կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի տարաձայնությունների մասին:
Իսպանիայի առաջնության 28 տուրերի արդյունքում «Բարսելոնան» առաջատարն է և 4 միավորով գրազանցում է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»: