31/03/2015 17:01
Պերես. Չենք քննարկի Բեյլին և Ռոնալդուին վաճառելու առաջարկները
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու մտադրություն չունի: Վերջին շրջանում մամուլում լուրեր են տարածվում, որ Բեյլն ամռանն է հեռանալու մադրիդյան թիմից, իսկ Ռոնալդուն չի երկարաձգելու պայմանագիրը:
«Մենք չենք քննարկի Բեյլի տրանսֆերը վաճառելու առաջարկները` անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկեն: Նա յուրօրինակ ֆուտբոլիստ է, շատ օգտակար է թիմի համար: Գարեթը «Ռեալի» առանցքային խաղացողներից է: Նույնը կարող եմ ասել Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ես չեմ կարող «Ռեալի» ապագան առանց նրա պատկերացնել»,- Պերեսի խոսքն է մեջբերում «Marca»-ն: