31/03/2015 12:54
Քաղաքագետ. Թեժ աշունն այս անգամ անխուսափելի է
«Բարգավաճ Հայաստանի» շուրջ ստեղծված իրավիճակը բերեց նրան, որ այս պահին և գալիք մի քանի շաբաթների ընթացքում կունենանք չափազանց հանգիստ ներքաղաքական իրավիճակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ ավելացնելով, որ մինչև աշուն իրավիճակի որևէ սրացումչի լինի:
Քաղաքագետի կարծիքով՝ զարմանալի չէ, որ ամենալուրջ ռեսուրսներին տիրապետող ընդդիմադիր ուժի վերացումից հետո ներքաղաքական դաշտը հայտնվեց շոկային վիճակում:
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իրավիճակի հստակեցումից հետո աշնանը նշանակելի զարգացումներ կլինի»,- ասաց Սերգեյ Մինսյանն՝ ընդգծելով թեժ աշունն այս անգամ անխուսափելի է:
«Սրան են նպաստում նաև հասարակության լայն զանգվածների բավական բարդ վիճակը, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումները»,- ասաց Սերգեյ Մինսայանը: