31/03/2015 13:20
Ս. Մինասյան. Սահմանին իրավիճակի սրումով Ադրբեջանը փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա
Սահմանին իրավիճակի սրումը պետք է ավելի շուտ դիտարկել որպես քաղաքական և ոչ թե ռազմական երևույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Վերջին միջադեպերը չեն նշանակում, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը ակտիվ ռազմական գործողություններ են սկսվելու։ Ներկայումս ծավալվող գործընթացները երկարաժամկետ բնույթ են կրում։ 2011թ.-ից սկսած՝ Ադրբեջանը շարունակում է այդ քաղաքականությունը՝ փորձելով պատերազմի վերսկսման ռեսուրսն օգտագործել բանակցային գործընթացում»,- ասաց քաղաքագետը:
Միևնույն ժամանակ Սերգեյ Մինսայանն ընդգծեց՝ այս սպառնալիքները հայկական կողմերին չեն կարող ստիպել զիջումների գնալ։